Պատրուշև. Որոշ երկրներ ի դեմս ԵՏՄ-ի մրցակցի են տեսնում և փորձում խափանել ինետգրումը19 փետրվարի 2015 - 11:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը նշել է, որ որոշ երկրներ, ի դեմս ԵՏՄ-ի մրցակցի տեսնելով, փորձում են խափանել իտեգրացիոն գործընթացը: Պատրուշևն այս հայտարարությունն արել է Աստանայում Ղազախստանի նախագահի օգնական, ԱԽ քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ հանդիպմանը: «Ժամանակակից փոփոխվող աշխարհում որոշ երկրներ ի դեմս ԵՏՄ-ի պոտենցիալ լուրջ մրցակցի են տեսնում համաշխարհային տնտեսությունում և ապակառուցողական դեր են ստանձնել ինտեգրացիոն գործընթացները խափանելու ուղղությամբ»,-ասել է նա: Ըստ Պատրուշևի, նոր կառույցի հիմնական խնդիրն է ամրապնդել անդամ երկրների ինտեգրումը, վերացնել ապրանքների, ծառայությունների ու աշխատուժի ազատ տեղաշարժի խոչընդոտները: Ղազախստան այցի ընթացքում տեղի են ունեցել նաև երկու երկրների փորձագետների խորհրդակցություններ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, որոնք առնչվում են միջազգային անվտանգության տիրող վիճակին: Մասնավորապես, քննարկվել է իրավիճակը Միջին Ասիայում, ԵՏՄ շրջանակում գործակցությունն ընթացիկ հարցերի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |