Լի Կուան Յու. Ապագան Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան անցյալը18 սեպտեմբերի 2009 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Չնայած, որ Սինգապուրի վարչապետ-խորհրդական Լի Կուան Յուն բավականաչափ տեղեկացված չէ Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ գոյություն ունեցող խնդիրների մասին, նա գտնում է, որ անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ ունենալ հարեւան երկրների հետ: «Պարտադիր չէ բարեկամություն անել հարեւան երկրների հետ, բայց նրանց հետ հարկավոր է նորմալ հարաբերություններ ապահովել կայունության եւ խաղաղության ապահովման համար»,- ասել է նա: Նրա խոսքով, դա երկրներին թույլ կտա համատեղ առեւտուր իրականացնել եւ օգտագործել տարածքները փոխադրումների համար: Ելնելով սեփական երկրի փորձից` «սինգապուրյան տնտեսական հրաշքի» հայրը նշել է, որ իր երկիրը նույնպես շրջապատված է մուսուլմաններով, սակայն «մենք երբեք նրանց վեճի առիթ չենք տվել, իսկ անհրաժեշտության դեպքում օգնություն ենք ցուցաբերել»:Այդ ենթատեքստում Լի Կուան Յուն ավելացրել է, որ Սինգապուրին հաջողվել է «ցատկել-անցնել» մուսուլման հարեւաններին եւ զարգանալ, իսկ Հայաստանի ենթատեքստում նա նշել է. «Հայաստանը պետք է իր համար որոշի. չնայած այն ամենին, որ եղել է անցյալում, ապագան մեծ նշանակություն ունի»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |