Հայաստանի ՓՄՁ-ների ներկայացուցիչները բախվել են կրկնակի հաշվապահության խնդրի հետ

Հայաստանի ՓՄՁ-ների ներկայացուցիչները բախվել են կրկնակի հաշվապահության խնդրի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունիսի 17-ի իր նիստում որոշել է հայերեն տպագրել փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը, որը կիրառելու է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը և որը հնարավորություն կտա զգալիորեն պարզեցնել և առավել արդյունավետ դարձնել հաշվապահական հաշվառումը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաներին հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է մի սկզբունք, ըստ որի ոլորտին վերաբերող միջազգային ստանդարտն ընդունելուն պես այն կարող է անարգել կիրառվել մեր երկրում` առանց սպասելու փաստաթղթի հայերեն թարգմանությանը։ «Գործնականում, սակայն, ձեռնարկատերն ստիպված է երբեմն կիրառել և՛ հին, և՛ նոր ստանդարտը` կատարելով չարդարացված ծախսեր։ Այս խնդիրը պետք է լուծվի` եթե նույնիսկ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն լինի»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---