Նավթի համաշխարհային գների աճը դրական է ազդել Հայաստանի տնտեսության վրա

Նավթի համաշխարհային գների աճը դրական է ազդել Հայաստանի տնտեսության վրա

PanARMENIAN.Net - Հանքահումքային ապրանքների համաշխարհային գների աճը 2010թ. դրական է անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա, ապրիլի 26-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության ու զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը`ամփոփելով տարին: «Լինելով պղնձի ու մոլիբդենի արտահանող, Հայաստանին հաջողվել է բարելավել 2010թ. առևտրային բալանսը, քանի որ զգալի աճ է գրանցվել արտահանման ոլորտում՝ մոտ 42 տոկոս, այն դեպքում, երբ ներկրումն աճել է ընդամենը 13,9 տոկոսով»,-ասել է նա:

Բացի այդ, ըստ Վահե Վարդանյանի, չլինելով նավթի արտահանող, Հայաստանը զգալիորեն կախված է նավթի գների տատանումից համաշխարհային շուկայում, քանի որ դրամական փոխանցումները դեպի Հայաստան ուղղակիորեն կախված են նավթի համաշխարհային գներից: «Փոխանցումների մեծ մասը կատարվում է Ռուսաստանից, որը մեծ կախվածություն ունի նավթի գնից: Ուստի, նավթի գնի աճը ևս դրական է ազդել Հայաստան առաքվող դրամական փոխանցումների վրա»,-ասել է նա: Վահե Վարդանյանը հավելել է նաև, որ 2010թ. դրամական փոխանցումների ծավալն աճել է 18,4 տոկոսով, և չնայած նրան, որ այդ ցուցանիշն աճի տեմպերով դեռ չի հասել նախաճգնաժամային շրջանին, այնուամենայնիվ միտումները բավականին ակտիվ են: « 2011 թվականի համար մենք անկման ոչ մի միտում չենք տեսնում, նույնիսկ եթե նավթի գինը չբարձրանա, մենք եկամուտների աճ ենք ակնկալում Ռուսաստանում»,-ասել է Վարդանյանը:

4  26.04.11 - ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության ու զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---