Հայաստանն ու Ադրբեջանը հանդես են գալիս ՍԾՏՀ կառավարման ռոտացիոն համակարգի օգտին![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը հանդես են գալիս ՍԾՏՀ կառավարման ռոտացիոն համակարգի օգտին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը: Նա նշել է, որ մայիսի 16-17-ին Կիևում ՍԾՏՀ ԽՎ հերթական նիստում քննարկվել է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը: «Գլխավոր քարտուղարի ընտրությունը ծանր գործընթաց է»,-նշել է Մինասյանը: Ըստ նրա, Ռուսաստանն, Ուկրաինան ու Թուրքիան, որոնք ամենախոշոր պատվիրակություններն ունեն ԽՎ-ում, ցանկանում էին իրար մեջ որոշել գլխավոր քարտուղարի հարցը, ինչն առաջացրեց մյուս երկրնրի դժգոհությունը: Մինասյանը նշել է, որ գլխավոր քարտուղարի ընտրությունների համար հարկավոր է ոչ միայն ԽՎ պատվիրակների մեծամասնությունը, այլ նաև պատվիրակության պատգամավորների ձայների մեծամասնությունը: Նա նշել է, որ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որին կանդամակցեն մեկական ներկայացուցիչներ յուրաքանչյուր երկրից, որոնք հունիսի 13-14-ին Ստամբուլում կքննարկեն նոր գլխավոր քարտուղարի ընտրության հետ կապված հարցերը: Ընտրությունները տեղի կունենա ՍՏԾՀ ԽՎ նիստում, որը տեղի կունենա հունիսի 30-ին Կիևում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |