Բակո Սահակյանն առաջարկել է 2011-ի հեռուստամարաթոնում կրկին ընդգրկել Արցախի ջրամատակարարման բարելավման հարցը

Բակո Սահակյանն առաջարկել է 2011-ի հեռուստամարաթոնում կրկին ընդգրկել Արցախի ջրամատակարարման բարելավման հարցը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին Երևան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստին, որը վարում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է հիմնադրամի դերը ԼՂՀ շենացման ու զարգացման գործում և առաջարկել 2011 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում կրկին ընդգրկել Արցախի ջրամատակարարման բարելավման հարցը՝ հաշվի առնելով ջրի հիմնախնդրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական նշանակությունը և այս ոլորտում առկա հիմնախնդիրները, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

5  31.05.11 - "Հայաստան" հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20րդ նիստը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---