Հրաչյա Բերբերյանը համոզված է, որ նախագահի հանձնարարականները գյուղատնտեսության ոլորտում չեն կատարվում

Հրաչյա Բերբերյանը համոզված է, որ նախագահի հանձնարարականները գյուղատնտեսության ոլորտում չեն կատարվում

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը հայտարարված է գերակա և գտնվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սևեռուն ուշադրության տակ, այնուամենայնիվ Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը նրա հանձնարարությունները չկատարված է համարում: «Եթե նախագահի հանձնարարությունները ժամանակին կատարվեին, ապա գոյւղատնտեսության ոլորտում իրավիճակն ավելի լավ կլիներ»,- հունիսի 6-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա և հավելել, որ պետք է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կհետևեր նախագահի հրահանգներին, «որը թույլ չէր տա, որպեսզի նախագահին հասնի ապատեղեկատվություն»:

Հրաչյա Բերբերյանը գյուղնախարարությունում կադրային վերադասավորումների մասին նշել է, որ այս գործընթացքում պետք է լինի առաջընթաց, այլ ոչ թե հետընթաց: Մասնագետի խոսքերով, փոխնախարարների պաշտոններըը չպետք է զբաղեցնեն անփորձ մարդիկ:

Նա դրական է գնահատել սերմնաբուծության զարգացման ծրագիրը և նշել, որ «հանրապետություն վաղուղ չեն ներկրվել ցորենի բարձրակարգ սերմեր»:

4  06.06.11 - Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---