Թաթուլ Մանասերյանն ամոթալի է համարում այն, որ Հայաստանը առաջ է ընթանում կրիայի քայլերով![]() ![]() PanARMENIAN.Net - Տնտեսական իրավիճակը Հայաստանում 2001թ. երկրորդ կիսամյակում ավելի նպաստավոր կլինի, քան 2010թ. նույն ժամանակահատվածում: Նման կարծիք են հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը և Հայաստանի ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը: «Իմ կանխատեսումները լավատեսական են, տնտեսական իրավիճակը Հայաստանում 2001թ. երկրորդ կիսամյակում ավելի նպաստավոր կլինի, քան 2010թ. նույն ժամանակահատվածում»,-հուլիսի 19-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Մանվել Բադեյանը: Միաժամանակ, ըստ նրա, տնտեսական աճը «ոչինչ չի նշանակում», քանի որ համապատասխան հիմք չունի, զարգացած երկրների զրոյական աճի համեմատ, որտեղ այդ ցուցանիշը կայուն զարգացման նախադրյալ է: Բադեյանը գտնում է, որ Հայաստանը պետք է հետևի Կորեայի օրինակին և իր զարգացման ճանապարհին գերակա ներդրումներն անի մարդկային կապիտալի առումով: Իսկ Թաթուլ Մանասերյանին դուր չի գալիս այն, որ Հայաաստանը լավ չի օգտագործում իր ներուժը: «Ամոթալի եմ համարում, որ Հայաստանը զարգանում է կրիայի քայլերով»,-ասել է նա: Ըստ նրա, 2011թ. երկրորդ կիսամյակի կանխատեսումները չի կարելի համեմատել 2010թ. նույն շրջանի հետ, քանի որ այս տարի բնակլիմայական պայմաններն առավել բարենպաստ են գյուղատնտեսության համար: Նա հավելել է, որ գյուղատնտեսության ոլորտում արդեն առկա են կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի և նախարարի փոփոխության արդյունքները, սակայն, սա «այն չէ, ինչին մենք ընդունակ ենք»: Խոսելով մյուս ոլորտների մասին, անկախ տնտեսագետն ասել է, որ շինարարությունը դեռ «չի արթնացել», անշարժ գույթի շուկան գերհագեցած է, կան հսկայական խնդիրներ արդյունաբերության ոլորտում, չնայած Սերժ Սրագսյանի տեղական արտադրությունը խթանելու ջանքերին: Բացի այդ, Հայաստանը մրցունակ չէ նաև ծառայությունների ոլորտում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |