«Ամերիաբանկը» փոխում է զարգացման ռազմավարությունը` կորպորատիվ բանկից մինչև ունիվերսալ![]() ![]() PanARMENIAN.Net - «Մինչև հիմա «Ամերիաբանկի» ռազմավարությունը կրում էր կորպորատիվ բնույթ, բայց հիմա մենք հետևողական քայլեր ենք կատարում ունիվերսալ բանկ դառնալու ուղղությամբ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վազրիկ Սեկոյանը: Նրա խոսքով, վերջին երկու-երեք տարում մանրածախ գործառնություններին բաժին է ընկել 15-20 տոկոս, սակայն բանկը բիզնեսի զարգացման մեծ պոտենցիալ է տեսնում այս ուղղությամբ: Ինչպես հաղորդել է Սեկոյանը, բանկը մշակում է մանրածախ պրոդուկտներ, որոնք առաջին հերթին ուղղված են կորպորատիվ հաճախորդներին, ինչպես նաև բնակչությանը: Նման պրոդուկտների շարքում մասնագետը նշել է հիփոթեքային վարկավորումը և ավտովարկավորումը, տարբեր քարտային նախագծերը և այլն: «Մենք ակտիվ աշխատելու ենք, որպեսզի Հայաստանում ունենանք իսկական private-banking, որը համապատասխանում է միջազգային պահանջներին»,- ասել է նա: Սեկոյանը նշել է, որ նման private-banking-ը նախատեսում է հաճախորդների ակտիվների, ընտանիքի եկամուտների կառավարում, առանձին հաճախորդի համար ֆինանսական սխեմայի մշակում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |