HSBC Բանկ Հայաստանին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 40 տոկոսը![]() ![]() PanARMENIAN.Net - Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 40 տոկոսը, ինչը բարձր ցուցանիշ է` հաշվի առնելով Հայաստանի տարածքում 22 առևտրային բանկերի առկայությունը: Այդ մասին սեպտեմբերի 19-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Նրա խոսքով, հայ ձեռնարկատերերի համար բանկը միջազգային մասնագետների մասնակցությամբ կազմակերպում է սեմինարներ, «քանի որ այդ ծառայությունները հնարավորություն են տալիս թե բանկին, թե հաճախորդներին նվազեցնել ռիսկերը»: Նա նշել է, որ hայաստանյան երեք ընկերություններ` «ԱՈՒՄ»-ը, «Բյուրակն»-ը և «Մանանա Գրեյն»-ը արժանացել են «Պատվո ժապավեն»-ի (Ruban d’Honneur)` «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից հովանավորվող Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության «Նախագահի ընտրություն» անվանակարգում: Հայաստանյան բիզնես սերուցքը ներկայացնող այս երեք ընկերությունները եվրոպական 100 լավագույն և առավել դինամիկ զարգացող բիզնեսների շարքում այժմ հնարավորություն են ստացել պայքարել մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում` տասը անվանակարգերից մեկում հաղթող ճանաչվելու համար: «Պատվո Ժապավեն»-ի բոլոր մրցանակակիրները հրավիրված են ներկա գտնվել նոյեմբերի 22-ին Բարսելոնայում, Թագավոր Խուան Կառլոս Հյուրանոցում կայանալիք Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության գալա ընդունելությանը: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի մամլո ծառայության փոխանցմամբ, - «Չափազանց ուրախ ենք, որ հայաստանյան ընկերությունների համար հնարավորություն ստեղծեցինք ներկայացնել Հայաստանը և հանդես գալ սեփական հաջողություններով եվրոպական հանրության առջև: Եթե նախորդ տարի մեր կողմից Եվրոպական բիզնես մրցանակաբաշխությանը ներկայացված ընկերությունների թիվը չէր գերազանցում մեկ տասնյակը, ապա այս տարի արդեն միջազգային բիզնեսում ներգրավված լինելու ցանկություն հայտնած ընկերությունների թիվը հասավ 40-ի»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |