10  Արցախը երկնքից

Պոլսահայ լրագրող. Արցախում բոլոր զինվորները կամավոր են

Պոլսահայ լրագրող. Արցախում բոլոր զինվորները կամավոր են

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ավարտից հետո ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է, որն ունի իր պետական ապարատը, բյուրոկրատիան, բանակը և տնտեսութունը: Այս մասին թուրքական T24 լրատվական կայքում հրապարակված հոդվածում գրել է պոլսահայ լրագրող Արիս Նալջըն` պատմելով` ինչպես է այցելել է Արցախ և ներկայացնելով տպավորությունները:

«140.000 բնակչություն ունեցող հայկական փոքր պետությունը պատերազմի մշտական ռիսկի պատճառով 25.000 զինվոր ունի»,- գրում է նա` հավելելով, որ Լեռնային Ղարաբաղում բոլոր զինվորները կամավոր են:

«Չնայած կա պարտադիր ծառայություն, մարդիկ կամավոր են գնում իրենց երկիրը պաշտպանելու»,- գրում է լրագրողն ու հիշեցնում հունիսի վերջին և օգոստոսի սկզբին սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին, որոնց ժամանակ տարեց մարդիկ՝ զենքը վերցնելով, գնացել էին առաջնագիծ:

Նալջըի հարցին, թե պատերազմը սկսվելու դեպքում ինչ կանեք, նրանցից մեկը պատասխանել է. «Մենք չենք էլ պատերազմել: Մենք մեր տունն եք պաշտպանել: Նորից կպաշտպանենք, սա մեր տունն է և գնալու այլ տեղ չունենք», գրում է Emenihaber կայքը:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---