Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք

Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին է ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Սպասում ենք»,–ասել է Օվերչուկը՝ պատասխանելով այն հարցին, թե կմասնակցի արդյոք Փաշինյանը նիստին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին։ Հայկական կողմը դեռ չի հաստատել իր մասնակցությունը, ոչ էլ հերքել է։

Մայիսի 7–ին նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---