Երևանը՝ ռուսաստանցիների ամառային էժան էքսկուրսիոն երթուղիների եռյակում

Երևանը՝ ռուսաստանցիների ամառային էժան էքսկուրսիոն երթուղիների եռյակում

PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է 2017-ի ամառային ուղևորությունների ռուսաստանցիների համար ամենաէժան էքսկուրսիոն ուղղությունների ցանկում: Այդ մասին հայտնել են BSI Group-ի օպերատորները:

7 էժան ուղղությունների ցանկում Երևանը 2-րդ տեղում է: Էքսկուրսիոն ուղևորությունը Երևան կացությամբ և այլ ծառայություններով ամռանը կարժենա 22.800 ռուբլի: Այս գումարի մեջ է մտնում Մոսկվա-Երևան-Մոսկվա թռիչքը, 3 օրը 3-աստղանի հյուրանոցում, տրանսֆերն օդանավակայանից հյուրանոց և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև էքսկուրսիոն սպասարկումը, գրում է Lenta.ru-ն:

Առաջին հորիզոնականում Մինսկն է: Մեկ անձի հաշվարկով ուղևորությունն այնտեղ կարժենա 18.500 ռուբլի: Եռյակը եզրափակում է Պրահան՝ 22.900 ռուբլի ցուցանիշով:

4-րդ տեղում Թբիլիսին է 23.500 ռուբլի արդյունքով, 5-րդը՝ Բուդապեշտը 23.800 ռուբլի ցուցանիշով:

ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներառել էր Երևանը ԱՊՀ այն քաղաքների ցանկում, որոնք նախընտրել են ռուս զբոսաշրջիկները 2017-ի տոնական մայիսյան օրերին ուղևորությունների համար: Վարկանիշը կազմվել է հյուրանոցների առցանց ամրագրման համակարգի տվյալների վերլուծության հիման վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---