Ռազմական հերթական հանցագործությունը. Ադրբեջանցի զինծառայողը գնդակահարել է վիրավոր հայի

Ռազմական հերթական հանցագործությունը. Ադրբեջանցի զինծառայողը գնդակահարել է վիրավոր հայի

PanARMENIAN.Net - Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ռազմական հանցագործություն պատկերող ևս մեկ տեսանյութ է տարածվում, որում երևում է` ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում վիրավոր հայ զինծառայողի։

Տեսանյութում անվերջ ռուսերեն հայհոյող ադրբեջանական դրոշի տարբերանշանով կամուֆլյաժ կրող տղամարդը մի քանի սանտիմետր հեռավորությունից ատրճանակով գլխից գնդակահարում է հայկական բանակի կամուֆլյաժով տղամարդուն, որն արնաքամ էր լինում։

Մեկ այլ զինծառայող, նույնպես հայհոյելով, նկարահանում է պրոցեսը։ Ադրբեջանցի զինծառայողի մոտ ատրճանակի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ նա ոչ թե ժամկետային զինծառայող էր, այլ պրոֆեսիոնալ զինվորական, և, հավանաբար՝ ոչ շարքային, ինչպես նաև՝ որ որևէ վտանգ այդ պահին ադրբեջանցիները չէին զգում, քանի որ դժվար է պատկերացնել ակտիվ մարտում ատճրանակի գերադասումն ինքնաձիգին, այն էլ՝ ինքնաձիգերով զինված հակառակորդի դեմ։

Ավելի վաղ համացանցում ևս մեկ տեսանյութ էր տարածվել, որում երևում է` ինչպես են Արցախի Հադրութ քաղաքում ադրբեջանցի դիվերսանտները կրակահերթով գնդակահարում 2 հայի։

Բացի այդ, Հադրութում դիվերսանտներն իրենց տներում սպանել և խոշտանգել են ևս 4 խաղաղ բնակչի, որոնցից մեկն ուներ հաշմանդամություն։ Մեկ այլ դրվագում, ինչպես պատմել էր ՀՀ օմբուդսմենի գրասենյակը, ադրբեջանցի զինծառայողը զանգել է հայ զինծառայողի եղբորը և տեղեկացրել, որ գլխատել է նրա եղբորը, ավելի ուշ գլխատված հայ զինծառայողի լուսանկարը հրապարակվել է համացանցում։ Ադրբեջանական ռազմական հանցագործությունների մասին են վկայում նաև այլ տեսանյութեր, այդ թվում` հայ ռազմագերիների նվաստացման, խոշտանգման դեպքեր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---