Գրավիտացիոն ալիքներ. Պարզ լեզվով` բարդ գյուտի մասին«Մենք գրանցեցինք գրավիտացիոն ալիքները, մենք դա արեցինք»,- երեկ հայտարարեց խոշորագույն գիտական նախագծերից մեկի` LIGO-ի ներկայացուցիչը: 12 փետրվարի 2016 Հայտարարությունն ունեցավ պայթող ռումբի ազդեցություն. բոլոր լրատվամիջոցները Ցանցում ակնարկներ գրեցին այն մասին, որ իրականացել է մեծն Այնշտայնի երազանքը, ով դեռ 100 տարի առաջ կանխատեսել էր գրավիտացիոն ալիքների գոյությունը: Անկասկած, վերջին տասնամյակների գլխավոր գիտական հայտնագործություններից մեկն ահռելի նշանակություն ունի ֆունդամենտալ ֆիզիկայի համար: Եւ այս հայտնագործության լիակատար իմացությունը հասանելի է միայն մասնագետներին: Զինվել համբերությամբ, մերժել կարծրատիպերըԻնչ մարտահրավերներ են ծառացած հայկական ստարտափերի առջև 5 փետրվարի 2016 Փետրվարի 5-ին Երևանում մեկնարկել է Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը, որի նպատակն է համախմբել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին և նպաստել երկրում մեկնարկած սկսնակ ընկերությունների միջավայրի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցում են ստարտափերի հայկական էկոհամակարգի գլխավոր «դերակատարները»: Քննարկումների ժամանակ ի հայտ կգան կարևոր խնդիրներն ու խոչընդոտները, որոնց բախվում են ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները: Մեծ տասնյակ. 2016-ի ամենասպասված համակարգչային խաղերըԱճող դիտարժանության հետ մեկտեղ, խաղերը կառաջարկեն գրեթե ամբողջական ընկղմում գործընթացի մեջ 4 փետրվարի 2016 Վերջին մի քանի տարիները վճռորոշ էին համակարգչային խաղերի ինդուստրիայի համար: Բջջային հարթակների աճող ճնշումն ու մրցակցությունը ստիպում են «խաղագործներին» ոչ ստանդրատ լուծումներ որոնել` հաճախ հերթական խաղի ստեղծումը վերածելով տևական արտադրական պրոցեսի, որն ավարտվում է կամ նոր գլուխգործոցի թողարկմամբ, կամ լիակատար ձախողմամբ: Տեսախաղերի ինդուստրիայի փոխակերպումը հատկապես նկատելի կլինի ընթացիկ տարում` աճող դիտարժանության հետ մեկտեղ, խաղերը կառաջարկեն գրեթե ամբողջական ընկղմում գործընթացի մեջ: Դրան կնպաստի վիրտուալ իրականության տեխնոլոգիայի վերածնունդը, որի համար խաղերը նոր-նոր են ստեղծվում տարբեր ստուդիաների ընդերքում: Ինչպես են հնդիկ մասնագետները միջավայր ստեղծում հայկական ՏՏ զարգացման համարՄասնագիտացումն առաջին քայլն է միայն: Ժամանակակից աշխարհում պահանջված լինելու համար պետք է անդադար կատարելագործվել 1 փետրվարի 2016 ՏՏ ոլորտի սրընթաց զարգացումը Հայաստանում և նորանոր ընկերությունների ստեղծումն անխուսափելիորեն բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկ են ստեղծում, որին առաջարկը չի համապատասխանում: Չէ որ մասնագիտացումն առաջին քայլն է միայն` ժամանակակից աշխարհում պահանջված լինելու համար պետք է անդադար կատարելագործվել: Խնդրի լուծման համար ստեղծվում են ուսուցման և վերապատրաստման հատուկ հարթակներ, որից մեկը Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնն է: Հայկական ստարտափի ստեղծած տեխնոլոգիան նպաստում է գյուղատնտեսության արտադրողականության աճինԳյուղատնտեսությունն էկոնոմիկայի ամենամեծ ու կարևոր հատվածն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում 27 հունվարի 2016 Ժամանակակից աշխարհում պարենային անվտանգության խնդիրը շատ արդիական է: Գլոբալ կլիմայական փոփոխություններն ու բնակչության թվաքանակի մշտական աճը ստիպում են գիտնականներին գյուղատնտեսության օպտիմալացման նորանոր միջոցներ մշակել` նվազագույն ծախսով հնարավորինս մեծ բերք ստանալու ակնկալիքով: Այսպես կոչված «ավանդական» գյուղատնտեսությունը դադարում է արդյունավետ լինել: Նոր լուծումներ է առաջարկում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտը` օգտագործելով մարդկային մտքի վերջին նվաճումները: Հայկական Eco Technology սկսնակ ընկերությունը, հիմք ընդունելով նորագույն մշակումները պոլիմերիզացիայի ոլորտում, ստեղծել է AquaSource կոչվող պրոդուկտը: ![]() Ինչպե՞ս են բջջային հեռախոսներն ազդում մարդու օրգանիզմի վրաԲջջայինի օգտագործումը նպաստում է թքագեղձերի քաղցկեղի զարգացմանը 8 հունվարի 2016 Հավանաբար, շատերն են նկատել, որ բջջայինով երկար խոսելիս ջերմության զգացողություն է առաջանում ականջում: Դա էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության հետևանք է, որն առաջացնում է հեռախոսի հաղորդիչը: 2015-ին հայկական տեղեկատվական ոլորտի 12 կարևորագույն իրադարձությունըԵզակի մշակումների շնորհիվ 2015-ին ՏՏ ոլորտի հայկական ընկերությունները կարողացան իրենց ուրույն տեղը նվաճել համաշխարհային նորարարական լուծումների քարտեզում 24 դեկտեմբերի 2015 Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում երկրի տնտեսության զարգացման անկյունաքարն է: Այն կախված չէ օգտակար հանածոների առկայությունից, չի տուժում փակ սահմաններից և տարածաշրջանում տնտեսության վիճակից: Միակ բանը, ինչ անհրաժեշտ է, բարձ որակավորում ունեցող մասնագետներն են, որոնք ունակ են մշակել սեփական արտադրանքն ու առաջ մղել այն համաշխարհային մասշտաբով: Եզակի մշակումների շնորհիվ 2015-ին ՏՏ ոլորտի հայկական ընկերությունները կարողացան իրենց ուրույն տեղը նվաճել համաշխարհային նորարարական լուծումների քարտեզում: Այլ աշխարհ. Անցնող տարվա համակարգչային խաղերի լավագույն հնգյակըՀամակարգչային խաղերի ինդուստրիան որակապես նոր մակարդակի է անցնում` կրնկակոխ հետևելով կինոարտադրությանն ու արվեստի մյուս ճյուղերին 17 դեկտեմբերի 2015 Համակարգչային խաղերի աշխարհը շատ արագ է զարգանում` ամեն տարի հեղինակներին ու արտադրողներին միլիարդավոր դոլարների եկամուտ բերելով: Առաջարկվող ապրանքացանկի հսկայական բազմազանության մեջ շատ բարդ է ինչ-որ արժանի բան գտնելը: Չնայած դրան, աշխարհի տարբեր անկյուններում աշխատում են մշակողների տաղանդավոր խմբեր, որոնք ոչ թե ուղղակի խաղեր են ստեղծում, այլ արվեստի իսկական գործեր: Դրանք անհատական աշխատանքի արդյունք են և նման չեն մյուսներին, կարող են միլիոնավոր մարդկանց ուշադրությունը գրավել տևական ժամանակ: Հենց նրանց շնորհիվ է, որ համակարգչային խաղերի ինդուստրիան որակապես նոր մակարդակի է հասնում` կրնկակոխ հետևելով կինոյին ու արվեստի մյուս ճյուղերին: Ծրագրավորման ուսուցման աշխարհի ամենամեծ հարթակ. Հեղինակները հայերն ենԾրագրավորման մասին ոչ մի պատկերացում չունեցող օգտատերը կարող է զրոյից ծրագրավորում սովորել SoloLearn-ի օգնությամբ 14 դեկտեմբերի 2015 Անցած շաբաթ հայ-ամերիկյան SoloLearn սկսնակ ընկերությունը ճանաչվել է Սիլիկոնյան հովտի մինչև $10 ֆինանսավորմամբ ամենաարագ զարգացող 10 ստարտափներից մեկը: Վարկանիշը կազմել է Mattermark ընկերությունը, որը զբաղվում է սկսնակ ընկերությունների ուսումնասիրությամբ: Ավելի վաղ SoloLearn-ը Հնդկաստանում ընդգրկվել էր 2015-ի լավագույն Android-հավելվածների ցանկում: Հաշվի առնելով հսկայական մրցակցությունը ծրագրավորման ուսուցման շուկայում, SoloLearn-ին հաջողվել է բավականին սեղմ ժամկետում գրեթե անհնարինի հասնել` իր ասպարեզում առաջատար դառնալով աշխարհում: Հայկական թիմը նորարարական լուծումներ է առաջարկում ամպային տեխնոլոգիաների ոլորտում«Իրերի ինտերնետի» ամբողջ բազմազանությունը պետք է աշխատի և փոխգործակցի ամպային ծառայությունների միջոցով 3 դեկտեմբերի 2015 Նորարարության համաշխարհային շուկայում հսկայական տեմպերով է աճում «իրերի ինտերնետ» կոչվածը, որն իրար է կապում ամենատարբեր պրոֆիլների միլիարդավոր սարքեր: ԱՄՆ-ն ու Ճապոնիան ակնկալում են, որ 2020-ին յուրաքանչյուր սարք, սկսած բջջային հեռախոսից մինչև լվացքի մեքենա, միացած կլինի համացանցին` կառավարվելով շարժական սարքերի միջոցով: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում 3-4 սարք, դրանց ընդհանուր քանակը 5 տարուց կարող է գերազանցել 7 մլրդ միավորը: «Իրերի ինտերնետի» ամբողջ բազմազանությունը պետք է աշխատի և փոխգործակցի ամպային ծառայությունների միջոցով: Այժմ գոյություն ունեցող սերվերային լուծումները, հավանաբար, թույլ չեն տա օպտիմալ կերպով օգտագործել ռեսուրսները նման քանակի սարքերի գործունեության համար: Ուստի ընկերություններից շատերը նոր լուծումներ են որոնում: Նրանց թվում է նաև հայկական Flaxton-ը, որն առաջարկում է նորարարական սերվերային լուծում «ամպում» աշխատելու համար: | ![]() ![]() Աշխարհում: Հոքինգից մինչև Ազնավուր Հասարակություն: ՄԻԱՎ-ով մարդկանց հանդեպ խտրական վերաբերմունք կա Տնտեսություն: ՀՀ ջերմոցներում արված ներդրումներն արդյունավետ են Մշակույթ: Ընդլայնելով սահմանները ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |