ՀՀ վարչապետը ուսանողներին պատմել է` ինչպես պայքարել ճգնաժամի դեմ24 մարտի 2012 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Երիտասարդական հիմնադրամիկազմակերպած «ՀՀ անկախ տնտեսության 20 տարիները» խորագրով կոնֆերանսին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել «Հետճգնաժամային տնտեսական քաղաքականության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով դասախոսությամբ՝ ներկայացրել ճգնաժամի արմատները, դրանց դրսևորումներն ու հնարավոր լուծումները: Վարչապետը նշել է, որ այսօր առաջնային նպատակներից մեկը խնայողությունների հավաքագրումը խթանող միջավայրի ստեղծումն է: «Այդ խնայողություններից գոյացած ֆինանսական միջոցները պետք է ուղղենք տնտեսության զարգացմանը: Մեր կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն այս նպատակն էհետապնդում: Կձևավորվեն կուտակային կենսաթոշակային հիմնադրամներ, որտեղ քաղաքացիներն այսօր կկուտակեն խնայողությունները` իրենց ապագայիհամար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարի խոսքով` ներքին ֆինանսական պահանջարկն արտաքին փոխառությունների հաշվին ապահովելը խիստ վտանգավոր է, դրա համար է լանհրաժեշտ է ստեղծել տնտեսության զարգացման ներքին հիմքերը, ինչը ժամանակի խնդիր է: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր պետությունները պետք է զարգանանհավասարաչափ` «ֆինանսների վերաբաշխումը հարուստներից դեպի աղքատներ» սկզբունքով, ինչն անհավասարությունը վերացնելու գլխավոր նախապայմանն է: «Համաշխարհային տնտեսությունը ներկայում բնութագրվում է փոխկապակացվածությամբ: Փուլ առ փուլ մաքսային սահմանափակումները պետք է վերանան,տեղի ունենա առևտրի ազատականացում և համաշխարհային տնտեսության միասնական շուկաների ձևավորում»,- ընդգծել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշել է, որայսօր Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, համալրելով իր կազմը, հետևում է, որպեսզի պետությունները ձգտեն միասնական կանոնների կազմմանը, որպեսզի ինտեգրման քաղաքականությունն ընթանա բնականոն կերպով: Կոնֆերանսի նպատակն է նպաստել ուսանողների գիտական գործունեության, ինչպես նաև տնտեսագիտական և վերլուծական դատողության զարգացմանը: Կոնֆերանսին մասնակցում են 100-ից ավելի ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |