Մարտի 27-ին պարզ կդառնա, թե որ շվեյցարական ընկերությունը կկառավարի «Վերին Լարսը»![]() 26 մարտի 2012 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Առայժմ չի որոշվել ընկերությունը, որը դիտարկելու է ռուս-վրացական սահմանով բեռների տեղափոխումը: Այդ մասին երկուշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Նինո Կալանդաձեն: Ռուսական և վրացական կողմերից կողմից ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի արդյունքում սահմանով բեռների տեղափոխման դիտարկումն իրականացնելու է շվեյցարական մասնավոր ընկերություններից մեկը: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ի թղթակցին Վրաստանի ԱԳՆ-ից, ընկերության անունը հայտնի կդառնա մարտի 27-ին վրացական պատվիրակության՝ Շվեյցարիա կատարելիք այցի ընթացքում: Ռուսաստանի և Վրաստանի սահմանին «Վերին Լարս» ՀԱԿ-ն ապահովում է միակ ուղիղ ցամաքային տրանսպորտային կապը Հայաստանի և Ռուսաստանի միջև: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում «Վերին Լարսը» կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ երկրի տնտեսական կապերի մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |