6 27.03.12 - Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) և «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերությունը ստորագրեցին հուշագիր ՄՖԿ-ն և «Բիբլոս Բանկ Հայաստանը» կնպաստեն բնակֆոնդի էներգախնայողության բարձրացմանը 27 մարտի 2012 - 11:27 AMT PanARMENIAN.Net - «Բիբլոս Բանկ Հայաստանը» և Միջազգային ֆինանսական կորպորացիան, որ ՀԲ անդամ է, 10 մլն դոլարի համաձայնագիր են ստորագրել հիփոթեքային վարկերի ֆինանսավորման և բանկի հաճախորդներին բնակարանների էներգախնայողության վարկային փաթեթների տրամադրման համար: Բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը, իսկ ՄՖԿ կողմից՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելման: «Մեր համագործակցությունը երկար պատմություն ունի, այսօր մենք ևս մեկ քայլ ենք անում այդ ուղղությամբ: Մեզ համար կարևոր է շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների պահպանումը, ինչը բանկի համար կորպորատիվ արժեքների բաղկացուցիչ մաս է»,-ասել է Արարատ Ղուկասյանը: Ըստ նրա, այդ ծրագիրն առաջինն է բանկային համակարգում ու կարևոր է այն տեսակետից, որ Հայաստանը էներգակիրներ ներկրող երկիր է: Ինչպես ասել է բանկիրը, վարկերը կտրամադրվեն մինչև 15 տարի ժամկետով այժմ բանկում գործող տոկոսադրույքներից ավելի ցածր տոկոսադրույքներով, իսկ վարկի առավելագույն գումարը կարող է հասնել 100 հազար դոլարի: Հաճախորդները կարող են ծախսել այն բնակարանի ձեռք բերման կամ վերանորոգման համար՝ ժամանակակից էներեգախնայող տեխնոլոգիաների ու շինանյութի կիրառմամբ: Բանկիրը հավելել էլ, որ ըստ մասնագետների հաշվարկների, էներգախնայողությունն արդյունքում կարող է կազմել 10 տոկոս: Իր հերթին Թոմաշ Թելման հավելել է, որ ֆինանսավորումից բացի, ՄՖԿ-ն խորհրդատվություն կտրամադրի բանկի աշխատակիցներին համապատասխան ռիսկերի գնահատման առումով Հայաստանում իրականացվող «Կայուն էներգետիկայի ծրագրի» շրջանակներում, որը ֆինանսավորում է Ավստրիայի կառավարությունը: Միջազգային կառույցի ներկայացուցիչը կարևորեց էներգաարդյունավետությանն ու էներգախնայողությանն ուղղված ծրագրերը՝ ջերմոցային արդյունքի և կլիմայի փոփոխությունների առումով: «Նման ծրագրերը կնպաստեն բնակֆոնդի պահպանմանն ու էներգախնայող տեխնոլոգիաների կիրառմանը Հայաստանում»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |