Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը 2012 թվականին կկազմի 2,9 տոկոս![]() 31 մարտի 2012 - 15:21 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականին Հայաստանի կառավարությանը հաջողվել է ամբողջությամբ կատարել պետական բյուջեն, միաժամանակ նվազեցնելով պետբյուջեի դեֆիցիտը: «2011-ին ծրագրված 3,9 տոկոսի փոխարեն արձանագրվել է 2,7 տոկոս դեֆիցիտ»,- հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 31-ին ՀՀ կառավարությունում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում: Նշելով, որ 2012-ի համար ծրագրվել է 2,9 տոկոսանոց դեֆիցիտ` Տիգրան Սարգսյանն ընգծել է, որ իրականացվելու է դեֆիցիտի փուլ առ փուլ նվազեցման քաղաքականություն, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |