ՀՀ ՍԴ նախագահը Սլովակիայում կպատմի Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին

ՀՀ ՍԴ նախագահը Սլովակիայում կպատմի Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին

PanARMENIAN.Net - Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի հրավերով պաշտոնական այցով Սլովակիա են ժամանել ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և ՀՀ Վճռաբեկ Դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, հաղորդում է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) քարտուղարությունը: Այսօր նրանք մասնակցելու են Սլովակիայի Իրավաբանական Ակադեմիայի կողմից կազմակերպված «Մարդկության դեմ հանցագործությունների իրավագիտական հարցերը» սեմինարին:

Գագիկ Հարությունյանը ներկայացնելու է Հայոց ցեղասպանության և ցեղասպանությունը քրեականացնող օրենքի հետ կապված մի շարք պարզաբանումներ:

Ապրիլի 3-ին նրանց ընդունելու է Սլովակիայի Գլխավոր դատախազը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի հետ կապերի հետագա զարգացումների հարցերը: Այնուհետև «Պան Եվրոպական իրավաբանական համալսարանի» կենտրոնական դահլիճում Վճռաբեկ Դատարանի նախագահ պարոն Արման Մկրտումյանը ելույթ կունենա փաստաբանների և իրավաբան ուսանողների առջև «Հայաստանում նախատիպային արդարադատության կայացումը» թեմայով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---