Զատկի ձուն պետք է ներկել կարմիր գույնով 4 ապրիլի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Մարդկանց հոսքը դեպի եկեղեցի և նրաց հետաքրքրությունը եկեղեցական տոների նկատմամբ վկայում է հայ ժողովրդի հոգևոր վերազարթոնքի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը: Տեր Նիկողոսի խոսքով, այս տարի նկատելիորեն աճել է պահքի մասին հետաքրքվողների և այն պահողների թիվը: Պահքը միայն սննդակարգի փոփոխությունը չէ, այն նաև հոգևոր մաքրման և մեղքերից ազատվելու խորհուրդ ունի: Պահքը խորհուրդ ունի մաքրելու մարդուն` հոգեպես և ֆիզիկապես, որպեսզի նա ամբողջությամբ մաքրված ընդունի հաղորդությունը, ասել է քահանան: Ըստ եկեղեցու, Մեծ պահքի վերջին շաբաթը` Ավագ շաբաթն է, որի ամեն օրը խորհրդանշական է և բոլոր օրերը համարվում են Ավագ: Այս շաբաթվա ընթացքում եկեղեցում հատուկ պատարագ է մատուցվում, բացի Ավագ ուրբաթից, երբ հավատացյալները սգում են Քրիստոսի մահը: Շաբաթ իրականացվում է ճրագալույցի պատարագը և մարդիկ Աստծո լույսն են տանում իրենց տները: Կիրակի օրը` այս տարի ապրիլի 8-ին, քրիստոնյաները նշում են Սուրբ Զատիկը: «Այսօր, Զատկի սեղանին կարելի է տեսնել տարբեր գույների ներկված ձվեր, դա սխալ է, քանի որ ձուն խորհրդանշում է երկիր մոլորակը, իսկ կարմիր գույնը, որով պետք է ներկվի ձուն` Հիսուս Քրիստոսի թափած արյունը»,- բացատրեց Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը: Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը ԿԲ. Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7%-ի միջակայքում 12-ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում |