Հայաստանը հետաքրքրվում է Իրանից նավթամթերք ներկրելու հնարավորությամբ

Հայաստանը հետաքրքրվում է Իրանից նավթամթերք ներկրելու հնարավորությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերքի ներկրումը Վրաստանից, ուստի երկիրը սկսել է հետաքրքրվել Իրանից նավթամթերք ներկրելու հնարավորությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության նավթամթերքի վաճառքի գծով գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին:

Ըստ նրա, առաջին փուլում Իրանի մասնավոր սեկտորը նավթամթերքը Հայաստան է արտահանելու ավտոմեքենաներով: Ծրագրվում է, որ նավթամթերքի ներկրումը հետագայում շարունակվելու է խողովակաշարի միջոցով, որը Հայաստանն ու Իրանի մտադիր են կառուցել առաջիկա տարիներին:

Փետրվարին Իրանի և Հայաստանի էներգետիկայի նախարարները համաձայնագիր են ստորագրել, որի հիման վրա Իրանը բենզին և նավթամթերք է արտահանելու հարևան երկիր: Ըստ համաձայնագրի, Իրանը խողովակաշարի միջոցով Հայաստան է արտահանելու բենզին, դիզվառելիք, ինչպես նաև ավիացիոն վառելանյութ:

Իրանի նավթի վերամշակման և արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Զեյդամին հայտարարել է, որ Իրանը մատակարարում է իրականացնում Իրաք, Հայաստան, Աֆղանստան և Պակիստան:

Ամփոփելով տարին` Իրանի ազգային նավթային ընկերության նավթամթերքի վաճառքի գծով գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին հայտարարել է, որ Իրանը արտահանում է 43 մլն լիտր նավթամթերք, ընդգծելով, որ նավթամթերքի արտահանման արդյունքում Իրանը վստակել է մոտ 10 մլրդ դոլար, հաղորդում է Mehr տեղեկատվական գործակալությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---