Էներգետիկայի նախարարություն. Իրանից Հայաստան առայժմ բենզին չի ներկրվում

Էներգետիկայի նախարարություն.  Իրանից Հայաստան առայժմ բենզին չի ներկրվում

PanARMENIAN.Net - Իրանից առայժմ բենզին չի ներկրվում Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարությունից տեղյակ հավաստի աղբյուրները: «Հայաստանի և Իրանի համագործակցության շրջանակներում մեր երկրին բենզինի մատակարարման մասին գաղափար կա, բայց առայժմ որևէ գործնական քայլեր չկան»,- ասել են գերատեսչությունում:

Օրերս իրանական Mehr լրատվական գործակալությունը տեղեկատվություն է տարածել, որ Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերքի ներկրումը Վրաստանից, ուստի երկիրը սկսել է հետաքրքրվել Իրանից նավթամթերք ներկրելու հնարավորությամբ: Այս մասին, ըստ գործակալության, հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության նավթամթերքի վաճառքի գծով գործադիր տնօրեն Ջալիլ Սալարին:

Ըստ նրա` առաջին փուլում Իրանի մասնավոր սեկտորը նավթամթերքը Հայաստան է արտահանելու ավտոմեքենաներով: Ծրագրվում է, որ նավթամթերքի ներկրումը հետագայում շարունակվելու է խողովակաշարի միջոցով, որը Հայաստանն ու Իրանը մտադիր են կառուցել առաջիկա տարիներին:

Փետրվարին Իրանի և Հայաստանի էներգետիկայի նախարարները համաձայնագիր են ստորագրել, որի հիման վրա Իրանը բենզին և նավթամթերք է արտահանելու հարևան երկիր: Ըստ համաձայնագրի` Իրանը խողովակաշարի միջոցով Հայաստան է արտահանելու բենզին, դիզվառելիք, ինչպես նաև ավիացիոն վառելանյութ:

Իրանի նավթի վերամշակման և արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Զեյդամին հայտարարել է, որ Իրանը մատակարարում է իրականացնում Իրաք, Հայաստան, Աֆղանստան և Պակիստան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---