Ջերարդ Գաֆէսճեանը մեղադրանք է ներկայացրել իր նախկին աշխատողի դեմ

Ջերարդ Գաֆէսճեանը մեղադրանք է ներկայացրել իր նախկին աշխատողի դեմ

PanARMENIAN.Net - Հայտնի հայազգի գործարար, արվեստի մեկենաս Ջերարդ Գաֆէսճեանը մեղադրում է իր աշխատողին իրենից և իր ընկերությունից միլիոններ գողանալու մեջ:

86-ամյա Գաֆէսճեանը երկուշաբթի դիմել է Սեն Պոլի դաշնային դատարան, ի պատասխան անցած ամիս իր նախկին աշխատող Ջոն Ջոզեֆ Ուոթերի դատական հայցի:

Ուոթերսի հայցում նշված էր, որ հայազգի գործարարը տարիների հետ դարձել է ավելի գծուծ և անհավասարակշիռ, և պահել է իր աշխատավարձից ավելի քան 5 միլիոն դոլար:

Ըստ Գաֆէսճեանի փաստաբանի, Ուոթերսն օգտվելով ծառայողական դիրքից, 5 տարիների ընթացքում գողացել է 3 միլիոն դոլար:

Գաֆէսճեանի կարծիքով Ուոթերսը հնարավոր է, որ դիմել է հարկային ապօրինի գործողությունների, բանկային օպերացիաների, որպեսզի կոծկի իր կատարածը:

Գործը հետաքննում է Հետախուզությունների դաշնային բյուրոն:

Ուոթերսն աշխատել է Գաֆէսճեանի մարքեթինգային West կազմակերպությունում 1994 թ-ից մինչև անցած տարվա կեսը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---