«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» ներկայացրել է նոր` HSBC PLUS փաթեթը

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» ներկայացրել է նոր` HSBC PLUS փաթեթը

PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» այսօրվանից հաճախորդներին է ներկայացնում իր նոր` HSBC PLUS փաթեթը: Սա բանկային ծառայությունների համապարփակ մի փաթեթ է` ուղղված առնվազն 400 հազար ՀՀ դրամ ամսական զուտ եկամուտ կամ 4 միլիոն ՀՀ դրամ առկա միջին դրական մնացորդ ունեցող հաճախորդներին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ամսական ֆիքսված վճարի դիմաց HSBC PLUS հաճախորդը օգտվում է բանկային ծառայությունների մի ամբողջ փաթեթից, որն ուղղված է հոգալու նրա բոլոր ֆինանսական կարիքները: PLUS փաթեթը ներառում է ընթացիկ հաշվի անվճար բացում և բանկոմատային քարտի տրամադրում, ՄաստերՔարտ Պլատինում` իր անվճար Միջազգային Կոնսիերժ ծառայությամբ, ինչպես նաև ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունների անվճար գրանցում և օգտագործում: Հաճախորդը կարող է նաև ընտանիքի անդամների համար հավելյալ բանկոմատային և ՄաստերՔարտ Պլատինում քարտեր ստանալ, ինչպես նաև օգտվել արտոնյալ պայմաններով ժամկետային ավանդներից, վարկերից և այլ առավելություններից:

«HSBC Status ծառայության հաջողությունից հետո, որն ուղղված էր 20 միլիոն ՀՀ դրամ առկա միջին դրական մնացորդ ունեցող հաճախորդներին, HSBC PLUS-ը շուկայում Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից ներկայացվող երկրորդ փաթեթն է: HSBC PLUS փաթեթը ևս մեկ քայլ է հաճախորդների կարիքները բացահայտելու և համապատասխան փաթեթային լուծում առաջարկելու միջոցով հաճախորդների սպասարկումը էապես բարելավելու ուղղությամբ: Շատ ուրախ էի տեղեկանալ, որ HSBC PLUS-ի առաջին հաճախորդները դառնալու ցանկություն են հայտնել այն անհատները, ովքեր մասնակցել են փաթեթի վերաբերյալ հեռուստագովազդին», - այս կապակցությամբ նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

2012 թվականին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը շուկա է ներմուծել գրավով ապահովված անհատական վարկերի և քարտային զեղծարարություններից ապահովագրության ծառայությունները: Բանկը շարունակաբար ձգտում է արդի և նորարարական ծառայությունների միջոցով բարելավել հաճախորդների սպասարկումը: HSBC Status և PLUS փաթեթները այսուհետ կհանդիսանան Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առաջատար լուծումները` ուղղված դինամիկ ապրելակերպ ունեցող անհատ հաճախորդներին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---