Ուկրաինայի հայ համայնքը որոշել է դիմել երկրի նախագահին և խորհրդարանին՝ խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը13 ապրիլի 2012 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի13-ին Կիևում «Українські Новини» տեղեկատվական գործակալության մամլո կենտրոնում տեղի է ունեցել կլոր սեղան «Հայոց ցեղասպանություն. Անպատժելիությունը ծնում է կրկնություն» թեմայով: Միջոցառման նախաձեռնողն է Ուկրաինայի Թոշակառուների կուսակցության ղեկավար Ամրամ Պետրոսյանը, հաղորդում է Analitika.at.ua-ն: Կլոր սեղանին ներկա են եղել անվանի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ, կազակության ներկայացուցիչներ: Կլոր սեղանի արդյունքներով որոշում է ընդունվել դիմել Ուկրաինայի նախագահին և խորհրդարանին՝ խնդրելով ճանաչել Հայոց ցեղասպանությունն օրենսդարական մակարդակում: Միջոցառման ընթաց քում որպես ցեղասպանության կրկնության վառ օրինակ կայացել է «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, 1992-ի ապրիլի 10» ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական և հանրային կապերի կենտրոնի կողմից: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |