«Ժողովուրդ». Կարեն Ղազարյանին ցուցակում չեն ընդգրկել, բայց պաշտոն են խոստացել

«Ժողովուրդ». Կարեն Ղազարյանին ցուցակում չեն ընդգրկել, բայց պաշտոն են խոստացել

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, «Շարմ» ընկերության պրոդյուսեր Կարեն Ղազարյանը վերջերս համալրել է ՀՀԿ կուսակցության շարքերը: Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների, երբ Ղազարյանը գնացել է այդ քայլին, նրան հավաստիացրել են, որ ընդգրկվելու է ՀՀԿ համամասնական ընտրացուցակում: Սակայն ցուցակը վաղուց հայտնի է, բայց ՀՀԿ-ական Կարենի անունն այնտեղ չկա:

«Ժողովրդի» աղբյուրների փոխանցմամբ` Ղազարյանին խոստացել են «տեղ տալ գործադիրում»` փոխնախարար: Իսկ թե որ նախարարության, թերթը փորձել է ճշտել ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից, ով բնականաբար, հերքել է լուրը:

«Կուսակցությունում երբեք կադրային հարց չի քննարկվում: Մենք այս պահին ամբողջությամբ զբաղված ենք նախընտրական քարոզչությամբ: Ձեր տեղեկությունները ճիշտ չեն»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---