ՀՀ ֆինանսների նախարարություն. Արծաթի և պլատինի գները նվազել են, ոսկու գները` աճել

ՀՀ ֆինանսների նախարարություն. Արծաթի և պլատինի գները նվազել են, ոսկու գները` աճել

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից ապրիլի 16-ից 22-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`

Հաղորդագրության համաձայն` ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 19226.35 (+139.97), բացթողնման գինը` 20898.21 (+152.14) դրամ, արծաթի գնման գինը` 368.37 (-3.71), բացթողնման գինը` 400.40 (-4.04), պլատինի գնման գինը` 18522.81 (-326.07), բացթողնման գինը` 20133.49 (-354.42), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 7446.65 (-70.59), բացթողնման գինը` 8094.18 (-76.73) դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---