Աշտարակում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը17 ապրիլի 2012 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ապրիլի 17-ին Աշտարակ քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը: «Ցուցահանդեսը երկու հիմնական նպատակներ ունի. առաջին հերթին, ճանաչողական՝ ներկայացնել դրամաշրջանառության պատմական փուլերը, երկրորդ, կրթական նպատակ, ԿԲ գործառույթները ներկայացնելու համար՝ դրամավարկային քաղաքականությունը, ֆինանսական կայունությունը և այլն»,- ասել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը: Դրա հետ կապված նա կարևորել է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացումը, այդ թվում դպրոցականների, որոնց հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ ԿԲ գործունեության հետ: Իր հերթին Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը հավելել է, որ մետաղադրամներն այն տնտեսական կյանքի կրողներն են, որը ստեղծվել է առանձին պատմական շրջաններում: Ինչպես հաղորդել է ՀՀ ԿԲ դրամահավաք Գևորգ Մուղալյանը, ամենահին մետաղադրամները, որոնք հասել են մինչև մեր ժամանակները, պատկանում են մ. թ. ա. 3-րդ դարին, ցուցահանդեսին ներկայացված են նաև Արտաշեսյանների շրջանի մետաղադրամներ, որոնց շարքում Տիգրան Մեծի պղնձե մետաղադրամները, ինչպես նաև Ռուսական կայսրության շրջանի, խորհրդային ժամանակների և ժամանակակից թղթադրամներ: Ցուցահանդեսը տևելու է մինչև ապրիլի 23-ը: Դա արդեն 7-րդ ցուցահանդեսն է, նման ցուցահանդեսներ են տեղի ունեցել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում և Գավառում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |