Վարչապետ. ՀՀ մրցունակության բարձրացմանն ուղղված միջոցառումները արմատապես փոխվել են![]() 18 ապրիլի 2012 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Ազգային մրցունակության բարձրացմանն ուղղված միջոցառումները արմատապես փոխվել են, ապրիլի 18-ին Երևանում լրագրողներին է հայտարարել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով «Հայաստանի 2011-2013թթ. Ազգային մրցունակության զեկույցի» չորրորդ խմբագրության շնորհանդեսին: «Ձեզ հայտնի է, որ կառավարությունը ղեկավարվում է նոր քաղաքականությամբ, որի նպատակն է անցումը մակրոկանոնակարգումից բիզնեսի համար լավ պայմանների ստեղծմանը միկրոմակարդակում»,-ասել է նա: Վարչապետը նաև նշել է, որ ստեղծվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր հարթակ, որի վառ օրինակն է կառավարության որդեգրած Արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականությունը: Ինչպես նշել է Տիգրան Սարգսյանը, զեկույցը թույլ է տալիս տարածաշրջանային և միջազգային համեմատական առումով գնահատել իրավիճակը Հայաստանի տնտեսության ոլորտում, վեր հանել նրա մրցունակության թույլ կողմերի պատճառները, ինչպես նաև ճիշտ նախանշել այն ուղղությունները, որոնք կարող են էապես բարելավել երկրի մրցունակությունը: Իր հերթին «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը հավելեց, որ զեկույցը բաղկացած է երկու մասից՝ երկրի տնտեսության և նրա մրցունակության ընդհանուր գնահատական և մասնավոր ընկերությունների կառավարման փորձը, որը կազմում է այս զեկույցի հիմքը: «Հայաստանի 2011-2013թթ. ազգային մրցունակության զեկույցը» պատրաստել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության CAPS/USAID ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Սթար» առևտրային ցանցի, «Ի-Վի-Քոնսալթինք» ընկերության, Գերմանիայի միջազգային համագործակցության (giz) ընկերության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |