ՀՀ ԱԳ նախարար. Հայաստանը կարևորում է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը![]() 18 ապրիլի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Յուկիա Ամանոյին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՄԱԳԱՏԷ-ի հետ հարաբերությունների և համագործակցության զարգացմանը՝ այն դիտարկելով նաև որպես Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևորագույն բաղադրիչ: Յուկիա Ամանոն նշեց, որ ՄԱԳԱՏԷ-ն կարևորում է համագործակցությունը Հայաստանի հետ միջուկային անվտանգության բնագավառում և այն բավականին արդյունավետ որակեց: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությանը՝ Մեծամորի ատոմակայանի, ինչպես նաև Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման, միջուկային անվտանգությանն առնչվող հարցերին: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց նաև, որ Հայաստանը, հանդիսանալով միջուկային տեխնոլոգիայի տիրապետող երկիր, միացել է այդ բնագավառը կարգավորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի, ինչպես նաև միացել է ԵՄ նախաձեռնած միջուկային էլեկտրակայանների ռիսկերի գնահատման փորձարկումներին: Էդվարդ Նալբանդյանն ու Յուկիյա Ամանոն մտքեր փոխանակեցին միջազգային մակարդակով ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին: Նախարար Նալբանդյանը հիշատակեց նաև մարտ ամսին Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովի աշխատանքներին, որը վերահաստատեց ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնական դերը համաշխարհային միջուկային անվտանգության գործուն մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |