«Չորրորդ ինքիշխանություն». Սյունիքում Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ չնախատեսված հավաք է կազմակերպվել

«Չորրորդ ինքիշխանություն». Սյունիքում Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ չնախատեսված հավաք է կազմակերպվել

PanARMENIAN.Net - «ՉԻ» տեղեկություններով, երեկ Սյունիքի մարզում ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ չնախատեսված հավաք է կազմակերպվել: Հավաքի հիմնական նպատակը հետևյալն է եղել. մարզպետ Սուրեն Խաչատրյանը իր թիմակիցներին ու ակտիվին, այդ թվում նաև որոշ գյուղական համայնքների ղեկավարներին, որոնք Գորիս քաղաքում խնամիներ և բարեկամներ ունեն, խստագույնս հանձնարարել է ՀՀԿ-ի կենտրոնական ուժերը տեղակայել իր հայրենի Գորիսում, քանի որ կոնկրետ այդտեղ փոքր «պրավալի» դեպքում անգամ ինքը ոչ միայն խայտառակ կլինի, այլև կզրկվի աթոռից: Մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, իր շրջապատի ջլապինդ տղաներին հորդորել է հարկ եղած դեպքում դիմել ցանկացած մեթոդի` չվախենալով ոչնչից: Հավաքի վերջում մարզպետն իր «ենթակաների» մոտ փոքր-ինչ սրտնեղած կատակել է. «Էս վերջում` էդ կանանց հետ գլուխ դնելուց հետո, իմիջս մի քիչ վատացել ա, տեսեք` որ մեկդ եք կարողանում պատիվս բարձրացնել: Ով որ լավ աշխատեց, մի հատ լավ ճամփորդություն եմ կազմակերպելու դեպի Փարիզ: Դիմություն ա, ընդդիմություն ա, ես չգիտեմ, ով փորձեց ստեղ գլուխ բարձրացնել` իմացեք, որ ոտով-գլխով պատասխան եք տալու»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---