Կառավարությունը որոշել է երկարացնել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը ապրիլի 19-ի նիստում հավանություն է տվել «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանը: Այդ առնչությամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, որ էներգաբլոկի շահագործման արտոնագրի ժամկետը սպառվում է 2016թ. դեպտեմբերի 1-ին, իսկ հաշվի առնելով նոր էներգաբլոկի կառուցման ձգձգումը, անհրաժեշտ է գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել 4 տարով: Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ հարցը մշտապես շրջանառվում է մամուլում, իսկ «կառավարության գործառույթներն այս ոլորտում թափանցիկ են»: Ըստ նրա, կառավարությունը պաշտոնապես դիմել է ՄԱԳԱՏԷ-ին՝ աջակցություն խնդրելով գործող բլոկի շահագործման ժամկետի երկարացման ու նորի կառուցման գործում: Վարչապետը հավելել է, որ օրերս Հայաստանում էր ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը, այցի շրջանակներում քննարկվել են վերոնշյալ հարցերը և Հայաստանը համապատասխան աջակցություն կստանա այդ միջազգային կառույցից, «և պետք չէ հակադրել այս երկու հարցերը»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |