Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը 2012թ. առաջին եռամսյակում աճել է 1,4%-ով![]() 19 ապրիլի 2012 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` 2012 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 611,3 հազար տոննա, ինչը 1,4%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 97 հազար տոննա, ինչը 25,2%-ով գերազանցել է 2011 թվականի հունվար-մարտ ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012թ. առաջին եռամսյակում փոխադրվել է 233 հազար տոննա բեռ, ինչը 11%-ով պակաս է 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 281,3 հազար տոննա, ինչը 6,9%-ով գերազանցեց 2011թ. հունվար-մարտի ցուցանիշը: Հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն` այս տարվա առաջին եռամսյակում ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-մարտին այս ցուցանիշը կազմել է 1430 տոննա` 2011թ. առաջին եռամսյակում գրանցված 1345 տոննայի դիմաց: 2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի երկաթուղին օրեկան միջինում սպասարկել էր 46 բեռնավորված վագոն: «Ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |