2012թ. առաջին եռամսյակում «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից Երևան-Թբիլիսի-Երևան հաղորդակցությունում օգտվել է 5,1 հազ. ուղևոր

2012թ. առաջին եռամսյակում «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից Երևան-Թբիլիսի-Երևան հաղորդակցությունում օգտվել է 5,1 հազ. ուղևոր

PanARMENIAN.Net - 2012 թվականի հունվար-մարտին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 5,1 հազ. ուղևոր, ինչը հավասար է 2011 թվականի առաջին եռամսյակում գրանցված ցուցանիշին, նշվում է ՀԿԵ ՓԲԸ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, 2012 թվականի հունվարի-մարտին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 105,2 հազ. ուղևոր:

ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև ավելացվում է գնացքների արագությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---