«Ժողովուրդ». Ծառուկյանի ոսկեգույն ատրճանակը Սերժ Սարգսյանի նվերն է20 ապրիլի 2012 - 09:24 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ատրճանակը, որը դարձել է մամուլում վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը, ուշագրավ ծագում ունի: «Ժողովուրդի» տեղեկություններով` ոսկեգույն ատրճանակը Ծառուկյանին է նվիրել անձամբ Սերժ Սարգսյանը: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ լուրերը, միայն ասել է. «Հերիք է քչփորեք այդ թեման, լա՛վ էլի, ա՛յլ բանի մասին խոսեք»: Էջմիածևում կայացած հանդիպման ժամանակ, երբ քամին բարձրացրել էր Ծառուկյանի կոստյումի փեշը, երևացել էր գոտու մեջ խրված ատրճանակը: Ծառուկյանը հայտարարել էր, թե դա «Վերտու» հեռախոս է, իսկ նախօրեին ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն այլ բան էր պնդել` ասելով, որ իր տպավորությամբ դա իրոք զենք է: Ի դեպ, թեև ԲՀԿ-ից հերքում են, որ Ծառուկյանը զենք է կրում, այնուամենայնիվ նա դրա իրավունքն ունի բոլոր օրենքներով, նաև որպես երկրի անվտանգության խորհրդի անդամ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |