Երևանում ընթանում է «Բրենդեր և բիզնես» միջազգային կոնֆերանսը![]() 21 ապրիլի 2012 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Երևանում մեկնարկել է «Բրենդեր և բիզնես» (brands&business)միջազգային կոնֆերանսը, որի կազմակերպիչն է Maeutica բրենդինգային գործակալությունը «SPRING» ռազմավարական ընկերության PR-աջակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Maeutica բրենդինգային գործակալության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը, բրենդերի շուկան Հայաստանում դեռևս զարգացած չէ, սակայն որոշ ակտիվացում է նկատվում: «Դա կապված է հանրության զարգացման որոշակի փուլի և կյանքի որակի հետ, երբ մարդկանց չեն գոհացնում հասարակ ապրանքներն ու ծառայությունները և առավել գրավիչ պրոդուկտների պահանջարկ է առաջանում»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ «Բրենդեր և բիզնես» նախագծի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում առաջին ուսուցողական հավաքածուի թողարկումը, որտեղ ներկայացված կլինեն հայկական լավագույն բրենդինգի և բրենդ հաղորդակցությունների օրինակները, դրանց վիզուալիզացիան և գաղափարախոսությունը: Հաջողված դեպքերի (case study) ժողովածուն անվճար տրամադրվելու է բոլոր ԲՈՒՀ-երի մասնագիտական ամբիոններին: Կոնֆերանսին մասնակցում են ոլորտի լավագույն մասնագետները՝ Mindscapes-ի հիմնադիր, թրեյներ Յոնաթան Դոմինիցը, INSTID London գործակալության ղեկավար, բրենդինգային ռազմավարության տնօրեն Ալեքսանդր Գրանդը, այդ ընկերության տարածաշրջանային բրենդավորման տնօրեն Ջերեմի Հիլդրեդը, ինչպես նաև Maeutica Moscow Brand Consultancy-ի գործադիր տնօրեն Գրիգոր Բադալյանը և Saffron Brand Consultants ռազմավարական բաժնի ավագ մասնագետ Սահիլ Սաչդևը: Մասնագետները հանդես կգան զեկույցներով: Maeutica ընկերությունը գործում է հայկական շուկայում արդեն 5 տարի, իսկ այս տարի պայմանագիր է կնքել բրիտանական INSTID ընկերության հետ և իր ներկայացուցչությունն է բացել Մոսկվայում՝ Maeutica Moscow Brand Consultancy: Արդյունքում ընկերությունը ռեբրենդինգի է ենթարկվել և այժմ կոչվում է Maeutica brands&business. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |