Ղազախստանի 14 հայկական համայնքներում հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել![]() 24 ապրիլի 2012 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համանքներում անցկացվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ: ԱԳՆ-ից հայտնում են, որ Կարագանդա քաղաքի մոտ գտնվող Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ մերձակա քաղաքներից և գյուղերից եկած ղազախստանահայերը պսակներ և ծաղիկներ են դրել, ինչպես նաև լռության րոպեով հարգել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Ալմաթիում գտնվող հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ ևս ծաղկեպսակներ են դրվել, իսկ Սուրբ Կարապետ եկեղեցում անցկացվել է հոգեհանգստյան պատարագ: Հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել նաև Աստանայում, Կոստանայում, Օզկեմենում, Շիմկենտում և Ղազախստանի այլ քաղաքներում: Հայկական համայնքների առանձին ղեկավարներ տեղական մամուլում հանդես են եկել Հայոց ցեղասպանությանն առնչվող հրապարակումներով: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |