Արդեն մեկ շաբաթից կսկսվեն Գյումրու տեխնոպարկի շինարարական աշխատանքները

Արդեն մեկ շաբաթից կսկսվեն Գյումրու տեխնոպարկի շինարարական աշխատանքները

PanARMENIAN.Net - Արդեն մեկ ամսից կսկսվեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնական շենքի վերակառուցման աշխատանքները: Այդ մասին կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Հայաստանի կառավարությունը ապրիլի 26-ի նիստում հաստատեց «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» համաձայնագրի շրջանակում անցկացված մրցույթի արդյունքները: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի և ՎԶԵԲ միջև վարկային համաձայնության հիման վրա:

Տեխնոլոգիական կենտրոնի վերակառուցման համար վարկային համաձայնագրով նախատեսվում է հատկացնել շուրջ 1,67 մլրդ դրամ, իսկ կապալառուներ են դարձել «Ախուրյանշին» և «Բաղրամյանշին» ընկերությունները: «Հիմնական շենքի վերակառուցման արդյունքում 18 ամիս անց մենք կունենանք ժամանակակից տեխնոլոգիական կենտրոն համապատասխան ենթակառուցվածքներով»,-ասել էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը կառավարության մամլո կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Ըստ նրա, տեխնոպարկում կինկուբացվի 20 ընկերություն լաբորատոր կորպուսներով, կրթական կենտրոնով ու բիզնեսին աջակցության ու զարգացման բաժնով: Ծրագրի շրջանակներում կվերակառուցվի 6 300 քմ մետր:

Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչն է «Sitronics Armenia» ընկերությունը:

Համապատասխան համաձայնագիրն այսօր Երևանում կնքել են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ու ընկերության գործադիր տնօրեն Արմեն Խաչատրյանը:

Ազատ տնտեսական գոտին կստեղծվի «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և Երևանի մաթեմատիկական ինստիտուտի («ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ ) տարածքում, որը 2008թ. «Սիտրոնիկսի» կառավարման տակ է:

«Սիտրոնիկս» ԲԲԸ (մտնում է «Սիստեմա ԱՖԿ-ի մեջ) խոշոր կազմակերպություն է, ներկայացված Արևելայն Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրներում զարգացող շուկայում, որը գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների ու միկրոէլեկտրոնիկայի արտադրության ոլորտում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---