Իսպանական ընկերությունը կվերակառուցի Հյուսիս-Հարավ միջանցքի 3 ճանապարհահատվածներ

Իսպանական ընկերությունը կվերակառուցի  Հյուսիս-Հարավ միջանցքի  3 ճանապարհահատվածներ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված երեք ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի արդյունքը` 250մլն ԱՄՆ դոլար արժեքով, հաղթող ճանաչելով «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» իսպանական ընկերությունը։ «Այս որոշումով հայտարարվում է 250 մլն ԱՄՆ դոլարի աշխատանքների սկիզբը,- նշել է կառավարության ղեկավարը։ - Միջազգային մրցույթի արդյունքով հաղթող է ճանաչվել փորձառու շինարարական կազմակերպություն, որն ունի միջազգային համբավ։ Ասիական զարգացման բանկը նույնպես հաստատել է այս առաջարկը։ Չափազանց կարևոր է, որ մենքսկսում ենք այս խոշորածավալ շինաշխատանքները, որովհետև ավարտում ենք 250 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ աղետի գոտու վերականգնմանաշխատանքը, և հասկանալի է, որ համադրելի մասշտաբով խոշոր ծրագիր է անհրաժեշտ, որպեսզի նաև շինարարական ծավալները զարգանան մեզ մոտ։

Սա մեր խոշոր ծրագրի միայն մի մասն է։ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի շինարարության ծրագրի ընդհանուր արժեքը 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար է։Առաջին երկու տրանշներով մենք հատկացնում ենք 250 մլն ԱՄՆ դոլար։ Ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, բավականին թափանցիկաշխատանք է ծավալվել, բոլոր նախարարությունների մասնագետները, որոնք ներգրավված էին հանձնաժողովում, Ասիական զարգացման բանկի հետմասնակցել են բանակցային գործընթացին»։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---