«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ առևտրային կետերում դրամի շրջանառությունը 1 տարում աճել է 26%-ով

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ առևտրային կետերում դրամի շրջանառությունը 1 տարում աճել է 26%-ով

PanARMENIAN.Net - 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 545 302 հազ. ՀՀ դրամ: Այդ մասին հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Հաղորդագրության համաձայն` 2011 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ տվյալ ցուցանիշի աճը կազմել է 26%:

Այլ բանկերի առևտրային կետերում Բանկի քարտերով իրականացված դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 397 609 հազ. ՀՀ դրամ, իսկ 2011 թվականի 1-ին եռամսյակի համեմատ` 17%: Բանկի կանխիկացման կետերում միջոցների շրջանառությունը կազմել է 7 464 մլն ՀՀ դրամ, որից 2 208 մլն ՀՀ դրամը` Բանկի POS-տերմինալների և 5 256 մլն ՀՀ դրամը` բանկոմատների միջոցով: 2012 թվականի 1-ին եռամսյակում Բանկի կողմից թողարկվել է 4815 պլաստիկ քարտ, որից VISA` 3 285, MasterCard` 981 և ArCa` 549 քարտեր:

Ակտիվորեն զարգանում է նաև Բանկի վճարային քարտերի սպասարկման կետերի հատվածը: 2012թ. մարտի 31-ի դրությամբ վճարային քարտերի սպասարկման ցանցում տեղադրվել է` բանկոմատ – 58 հատ, կանխիկացման POS-տերմինալ - 39 հատ, առևտրային POS-տերմինալ - 218 հատ: 2012թ-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել բանկոմատների քանակը մինչև 83 և POS-տերմինալներինը` մինչև 300, որը 2011թ-ի համեմատ կավելանա համապատասխանաբար 25 և 100-ով:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար: Բանկի 100%-ով բաժնետերն է հանդիսանում ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---