Ամերիբանկը բացել է իր իններորդ «Շենգավիթ» մասնաճյուղը 27 ապրիլի 2012 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին տեղի ունեցավ Ամերիաբանկի «Շենգավիթ» մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը: Նոր մասնաճյուղը կգործի Բագրատունյաց 18 շենք, 112 տարածք հասցեում և լիովին կապահովի բարձրակար սպասարկում արդիական տեխնիկական միջոցներով: Ինչպես նշել է Ամերիաբանկի ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, բանկի ռազմավարական նստաշրջանի շրջանակում կատարվում է նոր մասնաճյուղի բացման հիմնավորման խորը վերլուծություն: «Շենգավիթ թաղամասը հետաքրքիր է մեզ ինչպես տնտեսական ակտիվության, այնպես էլ ժողովրդագրական գործոնի տեսակետից: Չնայած, որ այդ թաղամասում գործում են նաև այլ բանկերի մասնաճյուղեր, այնուամենայնիվ, գտնում եմ, որ առաջարկած ծառայությունները պահանջված կլինեն»,-ասել է նա: Բանկիրը հայտնել է նաև, որ «Շենգավիթ» մասնաճյուղում, ինչպես մյուսներում, գործելու է առանձին բաժին պրեմիում-հաճախորդների համար: «Գտնում եմ, որ մեր պրեմիում-հաճախորդները պետք է հնարավորություն ունենան ստանալու անհրաժեշտ ծառայությունները բանկի ցանկացած մասնաճյուղում»,-ասել է նա: Տիգրան Ջրբաշյանը հավելել է, որ սա արդեն 9-րդ մասնաճյուղն է երկրում, և արդեն 5-րդը՝ Երևանում: Առաջիկայում ևս մեկ մասնաճյուղ կբացվի Գյումրիում: Իր հերթին ԿԲ Խորհրդի անդամ Ալեք Աղասյանը հավելել է, որ Ամերիաբանկը շարունակում է նոր հաճախորդների գրավել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած նոր մասնաճայուղեր բացելով և ինովացիոն պրոդուկտներ առաջարկելով: «Բանկի պրոդուկտներն աչքի են ընկնում յուրահատկությամբ և կարող են ինչ-որ չափով օրինակ ծառայել այլ բանկերի համար»,-ասաց նա՝ շնորհավորելով Ամերիաբանկին մասնաճյուղի բացման կապակցությամբ և մաղթելով նրան նորանոր հաճախորդներ: «Շենգավիթ» մասնաճյուղում նոր հաճախորդները, հաշիվ բացելով մինչև 2012թ. հունիսի 1-ը, կկարողանան մի շարք արտոնյալ պայմաններից օգտվել: Մասնավորապես, բանկի հաճախորդները անվճար տարեկան սպասարկում կստանան Visa Classic և MasterCard պլաստիկ քարտերով, առանց չնվազող մնացորդի: Իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում, կազմակերպության տնօրնին կտրամադրվի Gold քարտ՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ, բանկ-հաճախորդ անվճար համակարգ՝ 1 տարի ժամկետով, ինչպես նաև Business քարտեր նույնպես 1 տարվա անվճար սպասարկմամբ: Ֆիզիկական անձանց կտրամադրվի ինտերնետ բանկ համակարգից անվճար օգտվելու հնարավորություն 1 տարի ժամկետով, կտրամադրվեն GIFT քարտեր ու այլ ծառայություններ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |