Անգելա Մերկելը կողմ է Եվրոպական ներդրումային բանկի ակտիվների ավելացմանը

Անգելա Մերկելը կողմ է Եվրոպական ներդրումային բանկի ակտիվների ավելացմանը

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է Եվրոպական ներդրումային բանկի ակտիվների ավելացմանը, հայտնում է rosbalt.ru-ն:

«Կարծում եմ, մենք կարող ենք ավելացնել Եվրոպական ներդրումային բանկի հնարավորությունները»,-ասել է Մերկելը: Այդպես է նա մեկնաբանել տնտեսության խթանման նոր գերմանական քաղաքականությունը:

Էկոնոմիկայի և ֆինանսների եվրահանձնակատար Օլի Ռենը առաջարկել է ավելացնել Եվրոպական ներդրումային բանկի կապիտալը 10 մլրդ եվրոյով: Դա թույլ կտա ավելացնել վարկերի հնարավոր ծավալը մինչև 60 մլրդ եվրո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---