Ուրուգվայի ԱԳ նախարար. Ինքնորոշման իրավունքը ժողովրդների հիմնարար իրավունքն է![]() 4 մայիսի 2012 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում տեղի ունեցած Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Լուիս Ալմագրոյի համատեղ մամլո ասուլիսում Ուրուգվայի նախարարը հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը կապված է Ղարաբաղի հողի ամեն մի քարի հետ: Լուիս Ալմագրոն նշել է, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է ինքնորոշվելու իրավունք ունենա: «Ինքնորոշման իրավունքը ժողովրդների հիմնարար իրավունքն է,-ասել է նա:-Ուրուգվայը հարգում է միջազգային իրավունքը և նրա կողմնակից է: Ուրուգվայը միշտ հավատարիմ է իր հայտարարություններին ու մտադիր է հետամուտ լինել դրանց: Լեռնային Ղարաբաղը սերտորեն կապված է Հայաստանի հետ: Իր ապագան Ղարաբաղը կարող է ինքն ընտրել՝ առաջնորդվելով ինքնորոշման իրավունքով: Ղարաբաղյան հարցը միայն խաղաղ լուծում ունի, միջազգային հանրությունը բազմիցս է այդ մասին հայտարարել»,-ասել է Ալմագրոն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |