Կարեն Քոչարյանն ընտրությունների մասին. Այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ մեծ փողով

Կարեն Քոչարյանն ընտրությունների մասին. Այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ մեծ փողով

PanARMENIAN.Net - Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը մեկնաբանել է մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները՝ հայտարարելով, որ «ընթացակարգի առումով ընտրությունները մոտ էին իդեալականի», ինչն արձանագրեցին բոլոր միջազգային և տեղի դիտորդները: Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներիн, ապա նա հեգնանքով նշել է, որ «այն, ինչ չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ մեծ փողով»:

Իր հերթին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Բանուչյանը բնութագրել է ընտրությունները որպես «խայտառակ»՝ նշելով, որ ՀՀԿ-ն ուղղակի գնեց այս ընտրությունները: Ըստ նրա, մարդիկ ընտրություններում հերթ էին կանգնել ընտրակաշառքի համար, «իրենց ստրկության վաճառելու համար»:

Բանուչյանը հավելել է, որ ընտրակաշառք բաժանող մարդիկ շատ լավ հասկանում են, որ հանցագործություն են կատարում, սակայն անում են դա, վստահ լինելով, որ անպատիժ կմնան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---