Ֆինանսների նախարարը մայիսի 22-24-ը կմասնակցի Աստանայի տնտեսական հինգերորդ համաժողովին![]() 21 մայիսի 2012 - 14:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մայիսի 22-24-ը կմասնակցի Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում անցկացվող Եվրասիական զարգացման բանկի, ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության հերթական նիստերին, ինչպես նաև Աստանայի տնտեսական հինգերորդ համաժողովին, որն այս տարի նվիրված է գլոբալ փոխակերպումների համատեքստում համաշխարհային տնտեսության մարտահրավերներին և հեռանկարներին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Մայիսի 22-ին կայանալիք Եվրասիական զարգացման բանկի նիստի ընթացքում կքննարկվեն բանկի գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տնտեսական համագործակցության ոլորտի այլ խնդիրներ: Հաջորդ օրը կայանալիք մշտապես գործող խորհրդակցության թվով վեցերորդ նիստի առանցքում ԱՊՀ անդամ-երկրների ֆինանսների նախարարները կքննարկեն երկրների ֆինանսատնտեսական ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև ֆինանսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |