Հովիկ Աբրահամյանը չի հաստատում իր նշանակումը խոսնակի պաշտոնին, բայց խոսնակական ծրագրեր է կառուցում

Հովիկ Աբրահամյանը չի հաստատում իր նշանակումը խոսնակի պաշտոնին, բայց
խոսնակական ծրագրեր է կառուցում

PanARMENIAN.Net -

ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավար և Ազգային ժողովի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին չի հաստատել տեղեկատվությունը, թե կրկին կգլխավորի խորհրդարանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը նշել է, որ ինքն իրեն տեսնում է օրենսդիր իշխանության մեջ, այլ ոչ թե գործադիր: «Տիգրան Սարգսյանի կառավարությունը շատ լավ է աշխատում»,- նկատել է նա:

Ընդ որում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Ազգային ժողով վերադառնալուց հետո կխստացնի լրագրողների կողմից խորհրդարան այցելությունների կանոնները, որոնք պարզեցվել են ներկայիս խոսնակի կողմից:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---