Հայաստանը սկսել է ավելի շատ արտահանել![]() 20 հունիսի 2012 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2012թ. մայիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 488.2 մլն դոլար (193.8 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ աճելով 3,1 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշն աճել է 9 տոկոսով: Իսկ 2012-ի հունվար-մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել է 9 տոկոս՝ 2239,5 մլն դոլար (875,5 մլդր դրամ): Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 122.2 մլն (48,6 մլրդ դրամ)` աճելով 6,9 տոկոսով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդ որում ամսվա կտրվածքով այն աճել է 33 տոկոսով: Իսկ 2012թ. հունվար-մայիսին 2011թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 561,7 մլն դոլար (219,6 մլրդ դրամ), աճը՝ 15,2 տոկոս: Ներկրման ծավալը 2012թ. մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 366 մլն դոլար (145,2 մլրդ դրամ)՝ ավելանալով 1,9 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 2,9 տոկոս: Իսկ 2012-ի հունվար-մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 1677,8 մլն դոլար` ավելանալով 7,1 տոկոսով: Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. հունվար-մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1116,1 մլն դոլար կամ 436,3 մլրդ դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |