Ամերիաբանկն ու «Երևան Սիթին» համատեղ վճարային քարտ են թողարկել

Ամերիաբանկն ու «Երևան Սիթին» համատեղ վճարային քարտ են թողարկել

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը 2012թ. հունիսի 18-ից թողարկում են համատեղ վճարային քարտ, որը հնարավորություն կտա Երևան Սիթիի հավատարիմ հաճախորդներին իրենց բոնուսային քարտը փոխարինել համատեղ վճարային քարտով և օգտագործել Ամերիաբանկի կողմից տրվող կից վարկային գիծը նշված սուպերմարքեթների ցանցում գնումներ իրականացնելիս: Քարտը պահպանել է նաև ցանցում բոնուսներ կուտակելու հնարավորությունը: Այսպիսով այն ամփոփում է ոլորտների երկու առաջատար ընկերությունների առավելությունները մեկ քարտում:

Քարտը ստանալ ցանկացողները կարող են ձևակերպել այն հենց սուպերմարլեթում` մոտենալով տարածքում տեղադրված Ամերիաբանկի բրենդավորված տաղավարներին:

Մանրակրկիտ մշակված ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ նախատեսվում է թողարկել ավելի քան 10,000 համատեղ վճարային քարտ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---