Ա. Ջավադյան. Հայաստանը բոլոր պայմանները ստեղծում է արտասահմանյան ֆինկառույցների աշխատանքի համար![]() 22 հունիսի 2012 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը միշտ ազատական քաղաքականություն է վարել՝ օտարերկրյա կապիտալը երկիր նեգրավելու համար, որոնց մասնաբաժինը ազգային կապիտալում հասել է 80 տոկոսի: Այդ մասին հունիսի 22-ին Երևանում ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` ելույթ ունենալով «Հայաստան գործարար համաժողով. Աճի ու միջազգային փորձի հնարավորություններ» համաժողովում: «ՀՀ ԿԲ-ն միշտ ողջունել է ֆինանսական շուկայի մասնակիցների համագործակցությունը օտարերկրացի գործընկերների հետ, ինչը շատ կարևոր է մեր դինամիկ զարգացող աշխարհում»,-ասել է նա գործարար համաժողովի առաջին «Հայաստանի տնտեսության և ներդրումային քաղաքականության մարտահրավերներն ու առաջնահերթ խնդիրները» թեմայով առաջին նիստի ժամանակ: Այդ առիթով նա կարևորել է Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԲ) ծրագրերի իրագործումը, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը: Եվ այստեղ որպես հուսալի գործընկեր, ըստ նրա, հանդես է գալիս Հայաստանի կայուն բանկային համակարգը: Նա հավելել է, որ չնայած նրան, որ ճգնաժամի ժամանակ բանկային համակարգը դրսևորեց իր կայունությունը, այնուամենայնիվ, համակարգի համար մարտահրավեր է ֆինանսական միջնորդության մակարդակը երկրի տնտեսության մեջ: «Այժմ ֆինանսական միջնորդության մակարդակը 54 տոկոս է»,-ասել է նա: Իր հերթին ԱԶՍԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը նշել է, որ Հայաստանը որպես ընդունող երկիր կարող է լավ օրինակ ծառայել, որտեղ կայուն տնտեսական աճ է արձանագրվում հետճգնաժամային շրջանում, միանիշ գնաճ, կայուն արժույթ, լավ ֆինանսական կառավարում, ցածր պետպարտք: ԱԶՍԲ ամենամյա տարեկան ժողովը տեղի կունենա հունիսի 24-ին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |